Լիբանանի հարավում գտնվող Տյուրոս քաղաքի իսրայելական հրթիռակոծության հետևանքով այսօր առնվազն ութ մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
Հարվածներից առաջ Իսրայելը պահանջել էր տարհանել Տյուրոսի ողջ բնակչությունը։
Քաղաքում առնվազն 60 հազար մարդ է բնակվում, հարակից շրջանների բնակչության հետ միասին այդ թիվը հասնում է 200 հազարի։