Մատչելիության հղումներ

Իսրայելն ու Իրանը առնվազն մեկ շաբաթ հանգիստ կթողնեն միմյանց. Թրամփ

Իսրայելն ու Իրանը համաձայնել են առնվազն մեկ շաբաթ հանգիստ թողնել միմյանց, հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ «շատ լավ զրույց» է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։

Դոնալդ Թրամփն այս մասին հայտարարել է ժամեր անց այն բանից հետո, երբ Իրանն ու Իսրայելը, մի քանի հարվածներ փոխանակելուց հետո երեկ հայտարարեցին, որ դադարեցնում են ռազմական գործողությունները:

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ չի մեղադրում Նեթանյահուին իր գործողությունների համար, քանի որ Իսրայելը հարձակման է ենթարկվել, ինչին էլ պատասխանել է:

«Եմ հիմա նրանք դադարեցրել են կրակը։ Այնպես որ, նրանք պարզապես միմյանց հանգիստ կթողնեն ևս մեկ շաբաթ կամ մոտավորապես այդքան»,- լրագրողներին ասել է Թրամփը։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն «շատ լավ գործարքի վերջին փուլում է», որը ոչ մի կերպ Իրանին թույլ չի տա միջուկային զենք ստեղծել:

«Իսկ [Հորմուզի] նեղուցը կբացվի անմիջապես։ Այն կբացվի գործարքի ստորագրումից անմիջապես հետո, ինչը կարող է լինել երկու կամ երեք օրից», - հավելել է նա։

XS
SM
MD
LG