Կանադայի վարչապետ Մարկ Քարնին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
«Ակնկալում ենք շարունակել համատեղ աշխատանքը՝ խորացնելու մեր երկրների միջև գործընկերությունը և բարեկեցություն ստեղծելու երկու ժողովուրդների համար», - ասված է շնորհավորական ուղերձում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ ձայները բաշվում են հետևյալ կերպ.
«Քաղաքացիական պայմանագիր» - 727 հազար 827 ձայն, 49.825 տոկոս;
«Ուժեղ Հայաստան» - 340 հազար 88 ձայն, 23.281 տոկոս;
«Հայաստան» դաշինք - 145 հազար 113 ձայն, 9.934 տոկոս;
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 58 հազար 378 ձայն, 3.996 տոկոս:
Ըստ այս նախնական արդյունքների՝ ԲՀԿ-ին 0.004 տոկոս չի բավարարում անցողիկ 4 տոկոսի շեմը հաղթահարելու համար: