Մատչելիության հղումներ

ԵՄ-ը կսկսի Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների առաջին պաշտոնական փուլը

Եվրամիության խորհրդում նախագահող Կիպրոսը հայտարարել է`սկսում է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցության բանակցությունների առաջին փուլի բացման նախապատրաստությունը։

Կիպրոսի նախագահության X-ի էջում նշվում է, որ առաջիկա օրերին կշարունակվեն քննարկումները ԵՄ խորհրդում՝ այդ «կլաստերի» շուրջ բանակցությունները պաշտոնապես սկսելու նպատակով։

Կիևն ու Բրյուսելը փորձագիտական մակարդակով Ուկրաինայի անդամակցության բոլոր բանակցային «կլաստերները» ոչ պաշտոնապես մեկնարկել էին դեռ մարտի կեսերին։

Գործընթացին մինչ այժմ խոչընդոտում էր Հունգարիան, որի նախկին իշխանությունները դեմ էին Ուկրաինայի անդամակցությանը։ Սակայն ընտրություններից հետո վարչապետ դարձած ընդդիմադիր առաջնորդ Պետեր Մադյարը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ համաձայնություն է ձեռք բերվել այնտեղ ապրող հունգարական փոքրամասնության լեզվական, կրթական, մշակութային և քաղաքական իրավունքների ընդլայնման շուրջ։

Մադյարի խոսքով՝ եթե այդ պարտավորությունները ներառվեն Ուկրաինայի ԵՄ գործողությունների ծրագրում, Հունգարիան կաջակցի Ուկրաինայի անդամակցության բանակցությունների առաջին փուլի բացմանը։ Միևնույն ժամանակ Բուդապեշտը շարունակում է դեմ լինել Ուկրաինայի արագացված անդամակցությանը։

XS
SM
MD
LG