Մատչելիության հղումներ

WSJ․ ՄԱԿ-ը ֆինանսական ճգնաժամի շեմին է՝ ԱՄՆ-ի և Չինաստանի վճարումների ուշացման պատճառով

ՄԱԿ-ը ֆինանսական լուրջ ճգնաժամի առաջ է կանգնել, քանի որ կազմակերպության բյուջեի մուտքերի 42 տոկոսը ապահովող ԱՄՆ-ն ու Չինաստանը ուշացնում են վճարումները, գրում է The Wall Street Journal-ը։

Պարբերականի տվյալներով՝ Վաշինգտոնի պարտքը գերազանցում է 4 միլիարդ դոլարը։ Չինաստանը, թեև մայիսի վերջին ՄԱԿ-ի կենտրոնակայան Չինաստանի արտգործնախարար Վան Իի այցի ընթացքում վճարել է մոտ 850 միլիոն դոլար, դեռ պարտք է 455 միլիոն դոլար։

ԱՄՆ-ը հետագա ֆինանսական աջակցությունը կապում է ՄԱԿ-ի ծախսերի կրճատման հետ։

Ֆինանսավորումը կրճատել են նաև այլ խոշոր դոնորներ։ Մեծ Բրիտանիան և Գերմանիան, օրինակ, ավելի քիչ միջոցներ են հատկացնում սովի և հիվանդությունների դեմ պայքարի հումանիտար ծրագրերին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դեռ 2025 թվականի հոկտեմբերին նախազգուշացրել էր, որ կազմակերպությունը «սնանկացման մրցավազքի» մեջ է։ WSJ-ի գնահատմամբ՝ ՄԱԿ-ի միջոցները կարող են սպառվել արդեն օգոստոսի կեսերին։

XS
SM
MD
LG