Մատչելիության հղումներ

Իրանը էական զիջումների է գնացել. Սթիվեն Միլլեր

Հորմուզի նեղուցի «լիակատար վերաբացումից» բացի, Իրանը համաձայնել է «շատ այլ զիջումների» գնալ, հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալը: Սթիվեն Միլլերը, սակայն, չի մանրամասնել, թե ինչ զիջումների մասին է խոսքը, միայն նշել է, որ դրանք «կբացահայտվեն առաջիկայում»։

Fox News-ին տված հարցազրույցում Միլլերը զիջումները բնութագրել է որպես «նշանակալի, էական և դրամատիկ»՝ ասելով, որ դրանք «հնարավոր չէին լինի ընդամենը կարճ ժամանակ առաջ»։

«Բայց կրկին, չկա համաձայնություն, քանի դեռ չկա համաձայնություն. ոչինչ վերջնական չէ, քանի դեռ այն վերջնական չէ», - հավելել է Միլլերը։

Պաշտոնական Թեհրանը դեռ չի մեկնաբանել Միլլերի հայտարարությունները:

Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ միայն նախագահ Թրամփը պետք է կայացնի այդ որոշումը։ «Նա ուղղակիորեն, անձամբ ներգրավված է բանակցություններում՝ ապահովելով, որ արդյունքները համապատասխանեն իր չափանիշներին»,- ասել է նա։

Ամերիկյան և միջազգային մի շարք լրատվամիջոցներ երեկվանից գրում են, որ ԱՄՆ-ն ու Իրանը գործող հրադադարը երկարաձգելու նախնական համաձայնություն են ձեռք բերել, և որ այն այժմ սպասում է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից վերջնական հաստատմանը։

XS
SM
MD
LG