Մատչելիության հղումներ

Բայրամովն ու Գուտերեշը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ, հայտնում է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անցկացվող բաց քննարկումների շրջանակում պաշտոնյաները քննարկել են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ըստ Բաքվի, անդրադարձ է կատարվել «նախկին հարկադիր տեղահանվածների վերադարձի ապահովման, վստահության ամրապնդման ու տարածաշրջանում ականների» խնդիրներին։

Այլ մանրամասներ չեն հաղորդում։

XS
SM
MD
LG