Մատչելիության հղումներ

«2021-ին ասում էր՝ տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է, հիմա ասում է՝ ավերակ էր». Քոչարյանն արձագանքում է Փաշինյանին

Կապանի հրապարակում հրավիրած հանրահավաքում «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը մայիսի 28-ին նշանակված զորահանդեսին ընդառաջ այսօր ասել էր, թե իշխանության գալով ավերակ բանակ է ստացել:

«Եռագլուխ, պատերազմ բերող... ինչ հիմարություն ասես այս մարդը դուրս է տալիս ու անում է դա նրա համար, որ իր խոստումներից ընդհանրապես չխոսա: Այսօրվա հայտարարությունը՝ իբրև ինքը ժառանգություն է ստացել բանակ կոչված ավերակը, հիշեցնենք՝ 21 թվական, սեպտեմբեր ամիս, Սարդարապատի համալիրում ինքը անձամբ հայտարարում էր, որ տարածաշրջանի ամենից մարտունակ բանակն է հայկական բանակն ու 70 հոգու տալիս է Մարտական խաչ, մեկ հոգու ազգային հերոսի կոչում միայն մի բանի համար, որովհետև սահմանամերձ ինչ-որ մի ընդհարում է եղել Տավուշի մարզում՝ Հայաստանի հյուսիսում: Լավ երես ունե՞ս դու», - ասաց Քոչարյանը:

Այսօր Կոտայքի մարզի գրեթե բոլոր համայնքներում Նիկոլ Փաշինյանը քննադատեց նախկին իշխանությանը, թե բանակը նրանց օրոք ունեցել է ոչ թե 80-ականների զենքեր, ինչպես հայտարարում էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այլ 60-70-ականների, իսկ այսօր պնդեց՝ դրանք նոր են:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG