Լոռիում Սպիտակի փոխքաղաքապետն ու քաղաքապետը խոչընդոտել են «Ազատության» աշխատանքը:
Լոռիում Սպիտակի համայնքապետի տեղակալ Արտակ Մաթոսյանն այսօր հունից դուրս է եկել, երբ «Ազատության» լրագրողը փորձում էր ճշտել՝ աշխատանքային ժամին ինչու է նա ներկա իշխող ուժի քարոզարշավին: Մաթոսյանը հարվածեց տեսախցիկին ու հայտարարեց՝ «աշխատանքի է, բա Հանրապետության վարչապետն է եկել»:
Հետ չի մնացել նաև Սպիտակի քաղաքապետը:
Տեղից «Ազատության» թղթակիցը հաղորդում է, որ վարչապետին սպասողների շարքերում կան քաղաքապետարանի և «Հայփոստ»-ի մի շարք աշխատակիցներ:
Սպիտակի «Հայփոստ»-ի տնօրենն, ի դեպ, ՔՊ-ական համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի որդին է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի 12-րդ օրը Լոռու մարզում է: