Մատչելիության հղումներ

«Խաղաղությունը պետք է լինի երաշխավորված». Ռոբերտ Քոչարյան

Խաղաղությունը պետք է լինի երաշխավորված, «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք ձգտում ենք խաղաղության, բայց խաղաղությունը պետք է լինի երաշխավորված, սա խաղաղություն չի», - ասաց Քոչարյանը:

Նա հավելեց. «Իշխանությունները պատերազմից են խոսում, որովհետև այլ ասելիք չունեն»:

Նա նշեց, որ անվտանգության իրենց մոդելն է՝ «ուժեղ բանակ, ուժեղ առաջնորդ ու դաշնակից»:

«Ես չեմ հիշում և չի եղել, որ ընտրությունները լինեն պայքար ինքնության, եկեղեցու և ազգային արժեքների համար։ Նաև չեմ հիշում, որ ընտրությունների հիմնական խոսույթը լիներ պատերազմ թե խաղաղություն։ Սա յուրահատուկ է, և այս խոսույթը, այս երևույթը բերել են այս իշխանությունները՝ տարանջատելով մեր ժողովրդին, մեր պատմությունը, մեր լեռները և սա չի կարող ուղղակի անհետանալ։ Այս մարդիկ մեր ժողովրդին իրար դեմ լարելու, մեր պատմությունը բաժանելու համար պետք է պատասխան տան», - հայտարարեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն։

Անդրադառնալով Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Զելենսկում հրավիրել այդ ժողով։ Սադրիչ հայտարարությունները, որոնք եղան այստեղ: Մեզ նորից փորձում են ներքաշել նոր արկածախնդրության մեջ։ Եվ ինչի՞ համար են սա անում՝ Մակրոնին դուր գալո՞ւ համար, թե՞ կան ավելի խորքային պատճառներ։ Կա երկու պատճառ։ Առաջինը՝ չունեն ասելիք, որովհետև ձախողել են բոլոր խոստումները և հիմա գտել են այդ պատերազմի սպառնալիքը, որով պետք է համոզեն մեր ժողովրդին վերընտրվելու համար։ Եվ երկրորդը՝ ներքաշում են մի նոր ավանտյուրայի մեջ մեկ պատճառով նաև, որ եվրոպացիք աչքեր փակեն այն ամեն ինչի վրա, ինչ կատարվում է այսօր Հայաստանում»:

Քոչարյանը հայտարարեց՝ իշխանությունը վտանգի տակ է դնում ԵԱՏՄ-ում մասնակցությունը՝ պնդելով, թե Հայաստանի քաղաքացիների 80 տոկոսի բարեկեցությունը ԵԱՏՄ շուկան է ապահովում: Թե որտեղից Քոչարյանին այս տվյալը, պարզ չէ:

Ռոբերտ Քոչարյանը պնդեց, թե ինքը չի տվել մի խոստում, որը չի կատարել։ 2003-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում, սակայն, Քոչարյանը խոստացել էր տարեկան 40-50 հազար աշխատատեղ բացել, մինչդեռ 2007-ին Հայաստանում աշխատող քաղաքացիների թիվն, ըստ պաշտոնական վիճակագրության, ավելի փոքր է եղել։




Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG