Մատչելիության հղումներ

Իրանը պակիստանցի միջնորդների միջոցով նոր առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին. IRNA

Իրանը խաղաղության նոր առաջարկ է երեկ փոխանցել պակիստանցի միջնորդներին, հաղորդում է իրանական պետական IRNA գործակալությունը՝ առանց որևէ պաշտոնյայի հղում անելու: Նույնը հայտնել է Al Jazeera-ն՝ իրանցի դիվանագիտական աղբյուրին հղումով:

Նախորդ առաջարկն ԱՄՆ-ն, ըստ ամենայնի, չէր ընդունել: Դրանով Իրանն առաջարկում էր շարունակել բանակցությունները, իսկ Թեհրանի միջուկային ծրագրի հարցը թողնել ապագային:

XS
SM
MD
LG