Մատչելիության հղումներ

ՔԿ-ն հայտնում է «Ուժեղ Հայաստանին» առնչվող հերթական քրգործի մասին

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակում ընդգրկված Վ.Ա.-ն համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը, Երևան տեղափոխումը, սննդով ապահովումը և խոստացված գումարների տրամադրումը:

Իրավապահները հաղորդում են, որ հավաքին «Լոռու մարզի մի շարք բնակիչների մասնակցությունն ապահովելու համար՝ վերջիններիս նյութապես շահագրգռել են նախապես խոստացված գումարից յուրաքանչյուրին 3000-ական ՀՀ դրամ գումար տրամադրելով՝ այդ կերպ հարկադրելով նրանց մասնակցելու կազմակերպված հավաքին»:

Նշվում է, որ Վ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը:

«Ուժեղ Հայաստան»-ից հերքում են, թե ընտրական հանցագործություններ են կատարում, օր օրի ավելացող քրգործերն էլ որակում են իրենց նկատմամբ սև քարոզչություն:

XS
SM
MD
LG