Մատչելիության հղումներ

CCAF-ը դժգոհություն է հայտնել Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բացմանը իր ներկայացուցիչների չմասնակցելու վերաբերյալ

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը՝ CCAF-ը, դժգոհություն է հայտնել Փարիզում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությանը Ֆրանսիայի հայկական համայնքի մի շարք ներկայացուցիչների մասնակցության հնարավորությունից զրկելու կապակցությամբ։

Խորհրդի տարածած հայտարարությունում նշվում է, որ խոսքը CCAF-ի համանախագահներ Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանի և Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի մասին է։

Խորհուրդը նշել է, որ նման քայլը հարցեր է առաջացնում Հայաստան-սփյուռք հարաբերությունների և Ֆրանսիայի հայկական համայնքի հետ երկխոսության տեսանկյունից։

2022 թվականի հուլիսին CCAF-ի համանախագահ Մուրադ Փափազյանին արգելվել էր մուտք գործել Հայաստան․ նա երկրում ճանաչվել էր անցանկալի անձ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն այդ որոշումը բացատրել էր 2021 թվականի հունիսի 1-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության մոտ վարչապետի պատվիրակության ավտոշարասյան վրա հարձակման կազմակերպմանը Փափազյանի ենթադրյալ մասնակցությամբ։

XS
SM
MD
LG