Ուկրաինան ու Ռուսաստանն գերիներ են փոխանակել՝ 193-ը 193-ի դիմաց:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հավելել է, որ ներկայումս ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն:
Բոլոր ռուս զինծառայողները կտեղափոխվեն ՌԴ՝ բուժհաստատություններում բուժում և վերականգնում անցնելու համար:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի տեղեկացմամբ՝ գերիներից մի քանիսը, որոնց թվում են զինվորներ, սահմանապահներ և ոստիկաններ, վնասվածքներ են ստացել, իսկ մյուսներին Ռուսաստանում քրեական մեղադրանքներ են առաջադրվել:
Նշվում է, որ ԱՄՆ-ն և ԱՄԷ-ն մարդասիրական բնույթի միջնորդական ջանքեր են գործադրել այս փոխանակման համար: