Իտալիան դադարեցրել է ռազմական համագործակցությունը Իսրայելի հետ։ Այս մասին հաղորդում են իտալական լրատվամիջոցները՝ նշելով, որ պաշտոնական Հռոմը այս քայլին է դիմել Իսրայելի կողմից Լիբանանում ձեռնարկվող քայլերի պատճառով։
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կառավարությունը որոշել է դադարեցնել Իսրայելի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագրի ավտոմատ երկարաձգման մեխանիզմի գործողությունը», - այսօր Վերոնայում հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։