Մատչելիության հղումներ

Հորմուզի նեղուցը պետք է բացվի դիվանագիտական ճանապարհով. Ֆիդան

Թուրքիաի արտգործնախարարը մտահոգություն է հայտնել Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ընթացքում Հորմուզի նեղուցով անցման նոր կանոնակարգերի առաջարկման կապակցությամբ՝ ընդգծելով, որ դժգոհություններ կան միջազգային ուժի կողմից ջրուղու վերաբացման վերահսկման գաղափարի շուրջ։

Արտգործնախարար Հաքան Ֆիդանը, որը սերտ կապի մեջ է ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդ Պակիստանի հետ, պետական «Անադալու» գործակալությանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցը պետք է բացվի դիվանագիտական ճանապարհով։

«Պետք է բանակցություններ վարել Իրանի հետ, և նեղուցը պետք է հնարավորինս արագ բացվի», - հայտարարել է Հաքան Ֆիդանը։

Շաբաթավերջին Իրան-ԱՄՆ բանակցությունները չհանգեցրին պատերազմի դադարեցման համաձայնությանը։

XS
SM
MD
LG