ՌԴ Գերագույն դատարանը ծայրահեղական շարժում է ճանաչել «Մեմորիալ» Ռուսաստանի իրավապաշտպան կազմակերպությանը։ Լուրը հաղորդում է TASS պետական լրատվական գործակալությունը։
Այս որոշումը իրավական հիմք է ստեղծում իշխանությունների համար, որպեսզի կարողանան մեղադրանք առաջադրել ցանկացած անձի դեմ, ով աջակցում է Նոբելյան մրցանակակիր կազմակերպության աշխատանքին կամ տարածում է նրա հրապարակած նյութերը։
«Գործը Մեմորիալի դեմ կրկին փորձ է բոլոր քննադատներին լռեցնելու և քաղաքացիական հասարակությանը զրկելու խոսելու հնարավորությունից», - նախքան դատավճիռը հաղորդագրություն էր տարածել իրավապաշտպան կազմակերպությունը։