Մատչելիության հղումներ

Կամերունը հայտարարել է՝ ռուսական իշխանությունները հաստատել են Ուկրաինայի դեմ կռվող կամերունցիների մահը

Արխիվ
Արխիվ

Կամերունը հայտարարում է, որ ռուսական իշխանությունները հաստատել են Ուկրաինայի դեմ կռվող 16 կամերունցիների մահը: Սա առաջին դեպքն է, երբ Կենտրոնական Աֆրիկայի այս երկիրը խոսում է իր քաղաքացիների՝ պատերազմում ներգրավված լինելու մասին։

Կամերունի հրապարակած դիվանագիտական գրության մեջ մահացածները ներկայացվում են որպես «կամերունյան քաղաքացիություն ունեցող ռազմական պայմանագրայիններ», որոնք գործել են «հատուկ ռազմական գործողության» գոտում, սա այն տերմինն է, որով Ռուսաստանը բնութագրում է Ուկրաինայի դեմ պատերազմը։

Ո՛չ հայտարարությունը, ո՛չ էլ դիվանագիտական գրությունը չեն հստակեցնում՝ ինչպես են այդ 16 տղամարդիկ հայտնվել ռուսական պատերազմի մեջ, ներկայացված չեն նաև մանրամասներ նրանց մահվան գտնված վայրի, ժամանակի և հանգամանքների վերաբերյալ։

Մայրաքաղաք Յաունդեում Ռուսաստանի դեսպանատունը դեռ չի արձագանքել այս հայտարարությանը։

Ուկրաինան փետրվարին հայտարարել էր, որ ավելի քան 1700 աֆրիկացիներ կռվում են Ռուսաստանի կողմում, թեև վերլուծաբանները նշում են, որ իրական թիվը հավանաբար ավելի բարձր է։ Ավելի վաղ ռուսական իշխանությունները հերքել էին աֆրիկյան քաղաքացիներին անօրինական կերպով հավաքագրելու մեղադրանքները։

Կամերունը հայտարարել է, որ պաշտոնապես զորքեր չի տեղակայում արտերկրում՝ բացառությամբ միջազգային կամ տարածաշրջանային մանդատների շրջանակում իրականացվող գործողությունների և նախազգուշացրել է իր քաղաքացիներին չմասնակցել օտար հակամարտություններին։


XS
SM
MD
LG