Մատչելիության հղումներ

Հեռախոսազրույց են ունեցել Չինաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները

Հեռախոսազրույց են ունեցել Չինաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Վան Ին և Սերգեյ Լավրովը:

Reuters-ի փոխանցմամբ՝ Վան Ին հայտարարել է, որ Չինաստանը պատրաստ է շարունակել համագործակցել Ռուսաստանի հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և ջանքեր գործադրել Մերձավոր Արևելքում իրավիճակը հանդարտեցնելու համարծ

Նա նշել է, որ Հորմուզի նեղուցում նավարկության հետ կապված խնդիրները լուծելու հիմնարար ճանապարհը հնարավորինս շուտ հրադադարի հասնելն է՝ հավելելով, որ Չինաստանը միշտ կողմ է եղել թեժ կետերի քաղաքական կարգավորմանը՝ երկխոսության և բանակցությունների միջոցով։

«Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ՝ Չինաստանը և Ռուսաստանը պետք է որդեգրեն օբյեկտիվ և հավասարակշռված մոտեցում և ձգտեն միջազգային հանրության կողմից ավելի մեծ հասկացողություն և աջակցություն ստանալ», - ասել է Վանը Ին Լավրովին։


XS
SM
MD
LG