Մատչելիության հղումներ

Երևանի թիվ 94 մանկապարտեզում տնօրենի պարտականությունները կատարում է մեթոդիստը

Երևանի թիվ 94 մանկապարտեզում ծնողների ու ու մի խումբ աշխատակիցների բողոքի ակցիայից հետո ծնողներին վարչական շրջանի ղեկավարն էր ընդունել:

Նրանք պահանջում էին տնօրենին աշխատանքից ազատել: Աշխատակիցները պնդում էին՝ տնօրենն իրենց հետ խոսում է անպարկեշտ բառապաշարով և նվաստացնում: Տնօրենը չէր արձագանքում այս մեղադրանքնրեին:

Երևանի քաղաքապետարանից այսօր «Ազատությանը» փոխանցեցին՝ մանկապարտեզը գործում է բնականոն հունով, այս պահին տնօրենի պարտականությունները կատարում է մեթոդիստը, իսկ տնօրենը չվճարվող արձակուրդում է, ուտումնասիրությունը շարունակվում է:


XS
SM
MD
LG