Համաշխարհային պարենային գները մարտ ամսին հասել են անցած տարվա սեպտեմբերից ի վեր ամենաբարձր մակարդակին և կարող են շարունակել աճել, եթե Մերձավոր Արևելքում հակամարտությունը շարունակվի։
Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը՝ ընգծելով, եթե հակամարտությունը տևի ավելի քան 40 օր և մուտքային ծախսերը (օրինակ՝ պարարտանյութերը) մնան բարձր, ֆերմերները կարող են կրճատել ներդրումները, նվազեցնել ցանքատարածությունները կամ անցնել ավելի քիչ պարարտանյութ պահանջող մշակաբույսերի։
«Այդ որոշումները կազդեն ապագա բերքատվության վրա և կձևավորեն պարենի առաջարկն ու գները այս և հաջորդ ամբողջ տարվա համար»,- ընդգծել է նա։
Հիմնական փոփոխությունները, ըստ ապրանքների, հետևյալն են. հացահատիկի գինն աճել է 1.5%-ով, ցորենը՝ 4.3%-ով, բուսական յուղերը՝ 5.1%-ով, մասնավորապես արմավենու յուղի գները հասել են 2022 թվականի կեսերից ի վեր ամենաբարձր մակարդակին։ Աճը պայմանավորված է էներգակիրների բարձր գներով։ Շաքարը թանկացել է 7.2%-ով՝ հասնելով 2025 թվականի հոկտեմբերից ի վեր ամենաբարձր մակարդակին։ Միսը՝ 1.0%-ով՝ հիմնականում ԵՄ-ում խոզի մսի և Բրազիլիայում տավարի մսի թանկացման պատճառով, մինչդեռ թռչնամսի գները փոքր-ինչ նվազել են։
Մերձավոր Արևելքում ծավալվող պատերազմի հետևանքով Իրանի կողմից Հորմուզի շրջափակումը խաթարում է համաշխարհային առևտուրը։