Ավստրիան մերժել է ԱՄՆ-ի խնդրանքը՝ իր տարածքի վրայով ռազմական թռիչքներ իրականացնելու վերաբերյալ՝ միաժամանակ հայտարարելով, որ պահպանում է չեզոքությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր Ատլանտյան դաշինքի եվրոպական անդամներին, այդ թվում՝ Ֆրանսիային և Իսպանիային, որոնք ևս մերժել էին Վաշինգտոնին օդային տարածք տրամադրել Իրանի դեմ պատերազմի համար:
Մարտի կեսերին Շվեյցարիան, նույնպես վկայակոչելով իր չեզոքությունը, հայտնել էր, որ մերժել է իր օդային տարածքի օգտագործումը: