Մատչելիության հղումներ

Թրամփը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին՝ կալանավորների ազատ արձակման համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագրի շրջանակում 250 կալանավորների ազատ արձակելու համար։

«Ցանկանում եմ իմ ամենաջերմ շնորհակալությունը հայտնել նախագահին այս քայլի համար և անհամբեր սպասում եմ նրա հետ հանդիպմանը Խաղաղության խորհրդի հաջորդ նիստում»,- հավելել է նա։

Համաձայնագրի շրջանակում Վաշինգտոնը Բելառուսի ֆինանսական հատվածի նկատմամբ պատժամիջոցները թուլացրել էր, ինչպես նաև վերացրել էր ԱՄՆ-ի պատժամիջոցները կալիումի խոշոր արտադրողների՝ Belaruskali-ի, Belarusian Potash Company-ի և Agrorozkvit-ի նկատմամբ։

Թրամփի Բելառուսի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջոն Կոալեն Financial Times-ին տված հարցազրույցում ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ-ն ուսումնասիրում է Թրամփի և Լուկաշենկոյի հնարավոր հանդիպման տարբերակները՝ Սպիտակ տանը կամ Ֆլորիդայում Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը։


XS
SM
MD
LG