Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահի հետ միջադեպի փաստով վարույթ է նախաձեռնվել խուլիգանության հոդվածով

Քննչական կոմիտեի շենքը Երևանում, արխիվ
Քննչական կոմիտեի շենքը Երևանում, արխիվ

Ազգային ժողովի նախագահի հետ երեկվա միջադեպից կես օր հետո Քննչական կոմիտեն խուլիգանության հոդվածով վարույթ է նախաձեռնել, ընդ որում՝ որպես խուլիգանական արարքի ենթադրյալ հեղինակ մատնանշվում է միայն քաղաքացի Միքայել Մարգարյանը:

Ոստիկանությունից Քննչական ուղարկված հաղորդման համաձայն՝ Մարգարյանը երեկ «իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով՝ հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել»:

Գլխավոր դատախազությունն էր ոստիկանների՝ հանցագործության մասին հաղորդումն ուղարկել իրավապահներին, երբ Ալեն Սիմոնյանն ու քաղաքացի Միքայել Մարգարյանը միմյանց հասցեին հայհոյանքներ հնչեցրեցին:

Մարգարյանին ու ևս մեկ քաղաքացու բերման ենթարկեցին ոստիկանություն, ապա երեք ժամ անց ազատ արձակեցին՝ ենթարկելով վարչական պատասխանատվության:

Մեղադրյալներ դեռ չկան:


XS
SM
MD
LG