Մատչելիության հղումներ

Պետդումայի պատվիրակությունը ժամանել է ԱՄՆ

 Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Վյաչեսլավ Նիկոնովը, արխիվ
Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Վյաչեսլավ Նիկոնովը, արխիվ

Նախօրեին Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Պետական Դումայի պատվիրակությունը ժամանել է Միացյալ Նահանգներ։ Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ պատվիրակությունը ղեկավարում է Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Վյաչեսլավ Նիկոնովը։

Վաշինգտոն մեկնած պատվիրակության կազմում են նաև Դումայի փոխխոսնակ Բորիս Չեռնիշովը և կոմունիստ պատգամավոր Վլադիմիր Իսակովը։ Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ պատգամավորները հանդիպելու են ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչների հետ։

«Սա շատ կարևոր երկխոսություն է, երկու երկրների միջև երկխոսության կարևոր մի ուղղություն է, որն ամբողջությամբ սառեցվել էր», - պատգամավորների այցը մեկնաբանելով այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։


XS
SM
MD
LG