Մատչելիության հղումներ

ԱՄՆ դատարանն արգելափակել է «Ամերիկայի ձայն»-ի աշխատակիցներին ազատելու Թրամփի վարչակազմի ծրագիրը

ԱՄՆ - «Ամերիկայի ձայն»-ի շենքը Վաշինգտոնում, մարտ, 2025թ.
ԱՄՆ - «Ամերիկայի ձայն»-ի շենքը Վաշինգտոնում, մարտ, 2025թ.

Դատարանը կրկին արգելափակել է Դոնալդ Թրամփի վարչակազմի ծրագիրը «Ամերիկայի ձայն» (Voice of America, VOA) մեդիա կազմակերպությունում հարյուրավոր աշխատակիցների աշխատանքից ազատելու վերաբերյալ։

ԱՄՆ շրջանային դատավոր Ռոյս Լամբերթը կարգադրել է, որ VOA-ի ավելի քան հազար աշխատակիցներ մինչև մարտի 23-ը վերադառնան աշխատանքի, հրահանգելով նաև վերականգնել միջազգային հեռարձակումը։

Իր որոշման մեջ Լամբերթը նշել է, որ Միացյալ Նահանգների Գլոբալ մեդիայի գործակալության (USAGM)՝ արտասահմանյան հեռարձակող VOA-ի գործունեությունը դադարեցնելու փորձերն անօրինական են։

Սեպտեմբերին Լամբերթը ժամանակավոր արգելանք էր կիրառել՝ կասեցնելով USAGM-ում նախատեսված ազատումները։

USAGM-ի նախկին ղեկավար Քերի Լեյքը, որին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր նշանակել, անցած տարի օգոստոսին էր հայտարարել այդ կրճատումների մասին։ Ավելի վաղ՝ մարտին, Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որը նախատեսում էր կտրուկ կրճատումներ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող VOA-ում։

Նացիստական քարոզչությանը հակազդելու նպատակով 1942 թվականին հիմնադրված «Ամերիկայի ձայն»-ը երկար ժամանակ դիտարկվել է որպես ԱՄՆ արժեքները արտերկրում առաջ մղելու կարևոր գործիք։ Թեև իրավական մեխանիզմները կոչված են կանխելու քաղաքական ազդեցությունը դրա խմբագրական բովանդակության վրա, Թրամփը բազմիցս հակասություններ է ունեցել այդ մեդիայի հետ։



XS
SM
MD
LG