Մատչելիության հղումներ

Կիևում պայթյուններ են լսվել

Ռուսական հարվածների հետևանքները Կիևում, մարտի 14,2026թ.
Ռուսական հարվածների հետևանքները Կիևում, մարտի 14,2026թ.

Պայթյուններ են լսվել Ուկրաինայի մայրաքաղաքում։ AFP-ի լրագրողներն են այսօր հաղորդել, որ տեսել են՝ ինչպես են հակաօդային պաշտպանության համակարգերը հետ մղում ռուսական արկերի տարափը Կիևի դեմ իրականացված ցերեկային հարձակման ընթացքում։

Ուկրաինայի երկրորդ խոշոր քաղաքը՝ Խարկովը, նույնպես ենթարկվել է ռմբակոծության։ Քաղաքային իշխանությունը հաղորդում է, որ մեկ մարդ վիրավորվել է, վնասվել են տրանսպորտային ենթակառուցվածքները։
Վերջին ամիսներին ռուսական ուժերն ակտիվացրել են հեռահար անօդաչու սարքերի և հրթիռների հարձակումները՝ հիմնականում թիրախավորելով էներգետիկ օբյեկտները։

Կիևի քաղաքապետն օդային տագնապի ավարտից առաջ հայտնել էր, որ անօդաչու սարքերի բեկորներ են ընկել քաղաքի երկու թաղամասերում, զոհերի մասին չի հաղորդվել։

Վերջին օրերին ուկրաինական անօդաչու սարքերը նույնպես թիրախավորել են Ռուսաստանի մայրաքաղաքը։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են Մոսկվայի ուղղությամբ արձակված շուրջ 250 անօդաչու սարք։

XS
SM
MD
LG