Կրասնոդարի երկրամասի Իլսկի նավթավերամշակման գործարանը հրդեհվել է անցած գիշեր անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո, հայտնել է տարածաշրջանային արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնը։
Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնի տվյալներով՝ տուժածներ չկան։
Անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են Կրիմսկի շրջանի Կրասնի գյուղում գտնվող լոկոմոտիվային դեպոյի շենքը։ ԱԹՍ-ի բեկորներ են հայտնաբերվել նաև Կրասնիի երկաթուղային գծերի վրա, Վարենիկովսկայա գյուղի մասնավոր տան բակում, Կրասնոդարի ֆուտբոլային ակումբի ակադեմիայի մարզադաշտի մոտ և Սոչիի մի քանի շրջաններում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ փետրվարի լույս 17-ի գիշերը խոցվել է ուկրաինական 151 անօդաչու թռչող սարք։