Ռուսական կողմն անցած գիշեր հարվածել է Օդեսայի մարզի էներգետիկ օբյեկտին, հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչության ղեկավար Օլեգ Կիպերը։
Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով մասամբ անջատվել է էլեկտրաէներգիան տարածաշրջանի երեք համայնքներում: Վնասվել է նաև վարչական շենքը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չկան։
Զապորոժիեի հատուկ նշանակության ուժերի ղեկավար Իվան Ֆեդորովը հայտնել է Վոլնյանսկ քաղաքի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին: Կա չորս վիրավոր: Վնասվել են մասնավոր տներ: