Միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի վարչապետի թեկնածուն որոշված է, «Ազատության» հարցին ի պատասխան հայտնեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Թեկնածուի անունը, սակայն, Կարապետյանը չհայտնեց՝ միայն նշելով, որ թեկնածուն վաղուց որոշված էր և նրան հանրությանը կներկայացնեն փետրվարի 12-ին՝ կուսակցության համագումարին։