Մատչելիության հղումներ

Թուրքիան գազի մատակարարման նոր պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Բաքուն և Անկարան պայմանագիր են կնքել, որով Թուրքիան Ադրբեջանից՝ Կասպից ծովի Ապշերոնի հանքավայրից, 33 միլիարդ խորանարդ մետր գազ կստանա, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

Anadolu գործակալությունը հաղորդում է, որ պայմանագիրը կնքվել է 15 տարով․ վառելիքի մատակարարումը կսկսվի 2029-ից և կշարունակվի մինչև 2040-ական թվականներ։

Ըստ թուրք նախարարի, մատակարարումները կիրականացվեն Վրաստանի տարածքով՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG