Մատչելիության հղումներ

Սկսվել է Գազա միջազգային ուժեր ուղարկելու պլանավորումը. Reuters


Սկսվել է պաղեստինյան անկլավում անվտանգության կայունացման համար Գազա միջազգային ուժեր ուղարկելու պլանավորումը, հայտնել են ԱՄՆ երկու բարձրաստիճան խորհրդականներ: Այս մասին փոխանցում է Reuters-ը:

Գազայի հատվածում նախագահ Դոնալդ Թրամփի 20 կետից բաղկացած ծրագրի գլխավոր պահանջներից մեկը ԱՄՆ-ի աջակցությամբ կայունացնող ուժերի ձևավորումն էր: Միացյալ Նահանգները համաձայնել է մինչև 200 զինծառայող տրամադրել ուժերին աջակցելու համար՝ առանց նրանց Գազայում տեղակայելու:

ԱՄՆ պաշտոնյաներն ասել են, որ իսրայելական ուժերի և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի զինյալների միջև լարվածությունը շարունակում է բարձր մնալ: Երկրների թվում, որոնց հետ ԱՄՆ-ն բանակցում է կարգավորման միջազգային ուժերին օգնություն տրամադրելու շուրջ, Ինդոնեզիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Կատարը և Ադրբեջանն են:

Խորհրդականները հայտնել են, որ այն բանից հետո, երբ «Համաս»-ը Գազա քաղաքում սպանել է յոթ մարդու, որոնց մեղադրել Է Իսրայելի հետ համագործակցելու մեջ, քննարկվում է քաղաքացիական բնակչության համար անվտանգության գոտիներ ստեղծելու հարցը՝ նման միջադեպերը կանխելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG