«Կաթողիկոս Գարեգինի հետ հանդիպել չեմ պատրաստվում», - այսօր Բաքվում հայտարարել է Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալաշուքյուր Փաշազադեն։ Իր այս որոշումը ադրբեջանցի շիա մահմեդականների առաջնորդը բացատրել է նրանով, որ Հայ Առաքելական եկեղեցու հովվապետը՝ «սկսել է քաղաքականությամբ զբաղվել»։
«Գարեգինը, կրոնական դերակատարությունից բացի նաև քաղաքական դերակատարություն է ստանձնել։ Նման հոգևոր այրին քաղաքականության մեջ այդչափ ներգրավվելը չի սազում», - հայտարարել է Փաշազադեն։