Մատչելիության հղումներ

Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում. Շոյգու

Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել արևմտյան երկրների ագրեսիայի դեպքում, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

Նա նշել է, որ 2024 թվականի նոյեմբերին փոփոխություններ են կատարվել միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի պետական քաղաքականության հիմքերում, որոնց համաձայն Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք կիրառել իր կամ Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում, այդ թվում՝ սովորական զենքի օգտագործմամբ: Ռուսաստանը, Շոյգուի խոսքով, ուշադիր հետևում է եվրոպական երկրների «ռազմական պատրաստություններին»:

Նախորդ շաբաթ էլ ռուս մեկ այլ պաշտոնյա՝ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն էր ասել, թե Լեհաստանն ու մերձբալթյան հանրապետություններն աչքի են ընկնում առանձնահատուկ ագրեսիվությամբ՝ գոնե հայտարարությունների մակարդակով։

​
XS
SM
MD
LG