Մատչելիության հղումներ

«Նա ազատության մեջ է»․ դատարանը մերժեց գյումրեցի Անահիտ Խալաթյանի նկատմամբ տնային կալանքի միջնորդությունը

Հակակոռուպցիոն քրեական դատարանը մերժեց քննիչի՝ Անահիտ Խալաթյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը:

Ըստ փաստաբան Արսեն Բաբայանի՝ «տիկին Անահիտն ազատության մեջ է»:

Հակակոտուպցիոն կոմիտեն «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամի թեկնածու 70-ամյա Անահիտ Խալաթյանին մեղադրում է Գյումրիի ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի խոստում ստանալու, իսկ նրա բարեկամուհուն՝ 75-ամյա Կիմա Հայրապետյանին՝ ընտրակաշառք ստանալու փորձի համար։

Հակակոտուպցիոնը դատարանին միջնորդել էր Անահիտ Խալաթյանին տանել տնային կալանքի, իսկ Կիմա Հայրապետյանին՝ վարչական վերահսկողության։ Կիմա Հայրապետյանի մասով որոշումը դեռևս կայացված չէ։



​
XS
SM
MD
LG