Մատչելիության հղումներ

Դահլիճում տեղ չկա․ Թբիլիսին դեսպաններին չի հրավիրել նախագահի երդմնակալությանը

Վրաստան - Միխեիլ Կավելաշվիլին ընտրվել է երկրի նոր նախագահ, Թբիլիսի, 14-ը դեկտեմբերի, 2024թ.
Վրաստան - Միխեիլ Կավելաշվիլին ընտրվել է երկրի նոր նախագահ, Թբիլիսի, 14-ը դեկտեմբերի, 2024թ.

Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները չեն հրավիրվել նորընտիր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի՝ դեկտեմբերի 29-ին կայանալիք երդմնակալությանը: Այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:

«Դեսպանները հրավիրված չեն: Օտարերկրյա ներկայացուցիչների հրավեր այդ երդմնակալությանը նույնիսկ չի էլ դիտարկվել, դահլիճը որոշակի սահմանափակումներ ունի՝ սա գլխավոր պատճառն է», - ասել է Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը։

Վրաստանի մի շարք ընդդիմադիր կուսակցություններ, որոնք չեն ճանաչում խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքները , երեկ դիմել են պաշտոնավարման ժամկետն ավարտող Սալոմե Զուրաբիշվիլիին՝ հորդորելով նրան դեկտեմբերի 29-ից հետո չլքել նախագահական նստավայրը։

Զուրաբիշվիլին, իր հերթին, բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ լքել նախագահական նստավայրը՝ պնդելով, որ նախագահի ինստիտուտը երկրում այս պահին գործող միակ լեգիտիմ կառույցն է։

​
XS
SM
MD
LG