Մատչելիության հղումներ

Ադրբեջանում 8 տարվա ազատազրկման է դատապարտվել բնապահպան ակտիվիստ Նազիմ Բայդեմիրլին

Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի հարցերով գագաթնաժողովի նախաշեմին Ադրբեջանում երկարամյա ազատազրկման է դատապարտվել բնապահպան ակտիվիստ Նազիմ Բայդեմիրլին:

Ակտիվիստը ձերբակալվել է անցած տարվա հուլիսին՝ Գետաբեկի շրջանի Սոյուդլու գյուղում ոսկու հանքի դեմ բռնկված ցույցերը հրապարակավ աջակցելուց անմիջապես հետո։

Դատարանը այսօր նախկին պատգամավորին 8 տարվա բանտարկության է դատապարտվել շորթման մեղադրանքով։ Նրա փաստաբան Ագիլ Լաիջը հայտարարել է, որ Բայդեմերլին մեղքը չի ընդունում, ապացույցներ էլ մեղադրող կողմը չի ներկայացրել՝ ակտիվիստի դեմ քրեական գործը որակելով «իրավական ահաբեկչություն»։

​
XS
SM
MD
LG