Մատչելիության հղումներ

Հրազենով սպանություն Մոսկվայում, ըստ ոստիկանության՝ պատվիրված


Ռուսաստան - Վայրը, որտեղ կատարվել է սպանությունը, Մոսկվա, 6-ը հունիսի, 2024թ.
Ռուսաստան - Վայրը, որտեղ կատարվել է սպանությունը, Մոսկվա, 6-ը հունիսի, 2024թ.

Մոսկվայի արևմուտքում անհայտ անձը կրակ է բացել ինքնաձիգից՝ սպանելով մեկ անցորդի։ Հարձակման համար կասկածվողը փախուստի է դիմել, սակայն մոտ մեկուկես ժամ անց, ըստ իրավապահների, հայտնաբերվել է և սպանվել դիմադրություն ցուցաբերելիս։

Մոսկվայի ոստիկանությունը հայտարարել է, որ տեղի ունեցածը պատվիրված սպանություն է։

Մահացածի ինքնությունը ռուսաստանյան իրավապահները չեն հրապարակում, ոստիկանությանը մոտ կանգնած տելեգրամյան ալիքների տվյալներով՝ զոհը 2000-ականների կեսերին հայտնի չմշկասահորդ Կոնստանտին Բալիշանսկին է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG