Մատչելիության հղումներ

Ղրղըզստանում 6 իսլամիստ է ձերբակալվել, այդ թվում՝ անչափահասներ, պետական դրոշն անարգելու կասկածանքով


Ղրղըզստանի պետական դրոշը, արխիվ
Ղրղըզստանի պետական դրոշը, արխիվ

Ղրղըզստանի պետական անվտանգության կոմիտեն այսօր հայտնել է, որ 6 մարդու են ձերբակալել, այդ թվում՝ երկու անչափահաս աղջկա, պետական դրոշն անարգելու կասկածանքով։

Երկրի հարավում՝ Ջալալաբադի շրջանում դպրոցի շենքի վրայից հանել էին Ղրղըզստանի ազգային դրոշը և այրել։ Դրա փոխարեն սպիտակ պաստառներ էին բարձրացվել, որոնց բրա արաբերենով կրոնական գրառումներ կային։

Մայիսի 30-ին տեղի ունեցած այդ միջադեպի կապակցությամբ Պետական անվտանգության կոմիտեն հաղորդում է, որ ձերբակալվածները «Հիզբ ութ-Թահրիր» ծայրահեղական իսլամական խմբավորման անդամներ են, որի գործունեությունը Ղրղըզստանում արգելված է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG