Մատչելիության հղումներ

Զինծառայող Արարատ Արոյանի մահվան փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ. դեպքը տեղի է ունեցել զորավարժարանում


ՊՆ զինծառայող Արարատ Արոյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ մարտական հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում կամ խոշոր չափերի գույքային վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Քննչական կոմիտեն մանրամասնում է, որ մայիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել, որ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժարանում զինտեխնիկան վարման ընթացքում պատահական բախվել է կայանված «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի թափքին, որի արդյունքում թափքում գտնվող զինծառայող Արոյանը նույն օրը՝ ժամը 11։30-ի սահմաններում, ճակատաքունքային հատվածում ստացած վնասվածքներով ընդունվել է կայազորի զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 13։40-ին վերջինս մահացել է։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են ականատես մի շարք անձինք, վկաներ։

Նախօրեին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՊՆ զինծառայող Արարատ Արամի Արոյանը՝ դեռևս չպարզված հանգամանքներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG