Մատչելիության հղումներ

Միրզոյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել՝ Ռուսաստանի հետ սահմանային միջադեպի առնչությամբ. Էստոնիայի ԱԳՆ


Նարվա գետը
Նարվա գետը

Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնան X-ի իր էջում գրել է, թե Արարատ Միրզոյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել Տալլինին Ռուսաստանի հետ սահմանային միջադեպի առնչությամբ։

Հայկական կողմի հաղորդագրությունում այդ մասին խոսք չկա։

Միջադեպը, որի մասին խոսել է էստոնացի դիվանագետը, տեղի էր ունեցել մայիսի 23-ին։ Էստոնական սահմանային ծառայությունը հայտնել էր, թե ռուսական ափը 24 նավիգացիոն լողակ է հանել Նարվա գետի հունի էստոնական մասից։ Էստոնիայի իշխանությունների հաղորդմամբ՝ Ռուսաստանը վիճարկում է այդ տարածքը՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ հարձակում սկսելուց ի վեր։

Նարվայի լողակները տեղափոխվում են ամեն գարուն գետի հունի անընդհատ փոփոխության պատճառով։ Էստոնիայի սահմանապահ ծառայության հաղորդմամբ, ՌԴ-ն այս տարի չի ընդունել 250 լողակից մոտ կեսի տեղակայման դիրքը։ Միջադեպից հետո Էստոնիայի ԱԳՆ էր կանչվել ՌԴ գործերի ժամանակավոր հանձնակատարը։

Տեղի ունեցածը դատապարտել են Եվրամիության առաջնորդները

Տեղի ունեցածը դատապարտել են Եվրամիության առաջնորդները՝ սա համարելով Ռուսաստանի կողմից սադրիչ քայլ։ Մասնավորապես, ԵՄ գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը սադրանք է որակել Մոսկվայի քայլերը։ Բորելը հայտարարել է, որ «սահմանային այս միջադեպը Ռուսաստանի կողմից սադրիչ վարքագծի և հիբրիդային գործողությունների ավելի լայն օրինաչափության մի մասն է, ներառյալ՝ գործողությունները ծովային և ցամաքային սահմաններին Բալթիկ ծովի տարածաշրջանում»:

«Նման գործողություններն անընդունելի են։ Եվրամիությունը Ռուսաստանից ակնկալում է լողակների հեռացման վերաբերյալ բացատրություն ու դրանց անհապաղ վերադարձ», - նշել է նա։

Եվրոպացի պաշտոնյան ընդգծել է, որ ԵՄ-ն միջադեպի ամենասկզբից ուշադիր հետևում է դրա զարգացմանը՝ Էստոնիայի և ԵՄ անդամ այլ պետությունների հետ համագործակցելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG