Մատչելիության հղումներ

Ադրբեջանի մեջլիսը դատապարտում է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի հայտարարությունները


Ադրբեջանի Միլի մեջլիսի նիստ, արխիվ
Ադրբեջանի Միլի մեջլիսի նիստ, արխիվ

Ադրբեջանի Միլի մեջլիսը դատապարտում է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի Երևանում հնչեցրած հայտարարությունները՝ պնդելով, որ «միջամտության փորձերը նպատակ ունեն խաթարել խաղաղության գործընթացի հաջող ձեռքբերումները»։

«Երևի Լյուքսեմբուրգի ներկայացուցիչներն իրենց օրենսդրության մեջ ֆրանսերենը հիմնական լեզու սահմանելով չափազանց տարվել են «ֆրանսիական ոճով» Հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ մոտեցմամբ։ Նրանք չեն խուսափում կամայականորեն խեղաթյուրել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները և նույնիսկ ինչ-որ պահանջներ են ներկայացնում Ադրբեջանին», - ասված է Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությունում։

Դիմելով հայկակական կողմին՝ ադրբեջանցի պատգամավորները «հիշեցրել են»․ - «Տարածաշրջանից դուրս գտնվող երրորդ երկրների կողմից տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ միակողմանի մոտեցումներին, հերյուրանքներին ու ստերին ծափահարելն ու աջակցելը օգուտ չի տալիս տալիս ոչ խաղաղ գործընթացին, ոչ էլ վստահության ամրապնդմանը միտված քայլերին»։

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերն այսօր Հայաստանի Ազգային ժողովում հայտարարեց՝ Լյուքսեմբուրգը պահանջում է, որ Բաքուն անմիջապես ազատ արձակի բոլոր ռազմագերիներին և համապարփակ տեղեկատվություն տրամադրի բոլոր անհետ կորածների մասին: Վեց օր առաջ էլ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատն էր միաձայն ընդունած բանաձևով նույն կոչն արել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG