Մատչելիության հղումներ

Վացլավ Հավելի անվան կրթաթոշակ - 2025


Ժամկետները՝ 2025թ. հունվարի 1-ից մինչև 2025թ. հունիսի 30

Դիմելու վերջնաժամկետը՝ 1-ը հունիսի, 2024թ.

Մրցույթի արդյունքները հայտարարվում են մինչև 2024թ. հուլիսի 31-ը

«Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը» հայտարարում է 2025 թվականի Վացլավ Հավելի անվան Լրագրության կրթաթոշակը՝ նախատեսված խոստումնալից, անկախ լրագրողների համար Արևելյան Եվրոպայից: Կրթաթոշակի նպատակն է աջակցել տարածաշրջանի խոստումնալից լրագրողներին զբաղվելու իրենց մասնագիտական գործունեությամբ՝ ի նպաստ բազմակարծության և անկախության:

Վացլավ Հավելի անվան Լրագրության կրթաթոշակը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի և Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համատեղ նախաձեռնությունն է և համաֆինանսավորվում է նախարարության կողմից:

Մրցույթով ընտրված կրթաթոշակառուն յոթնամսյա ծրագրի վեց ամիսը Պրահայում «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի կենտրոնակայանում համապատասխան լեզվական ծառայությունում ամենօրյա վերապատրաստում կանցնի՝ աշխատելով ռադիոկայանի փորձառու լրագրողների հետ, նրանց ղեկավարությամբ և օժանդակությամբ: Ապա կրթաթոշակառուն կվերադառնա Պրահայից և ծրագրի վերջին ամիսը կանցկացնի «Ազատության» տեղական բյուրոյում (եթե կիրառելի է):

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար այցելեք այստեղ

XS
SM
MD
LG