Մատչելիության հղումներ

Իրանում մեկնարկել են նախագահի և մյուս զոհերի հուղարկավորության արարողությունները


Թավրիզ, 21-ը մայիսի, 2024թ․
Թավրիզ, 21-ը մայիսի, 2024թ․

Իրանում մեկնարկել է կիրակի օրը ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի և մյուս պաշտոնյանների հուղարկավորության արարողությունները։

Ըստ իրանական IRNA գործակալության՝ Թավրիզում՝ Իրանի Արևելյան Ադրբեջանի մայրաքաղաքում, հազարավոր մարդիկ են հավաքվել մասնակցելու զոհվածների հիշատակին նվիրված սգո երթին։

Այսօր սգո արարողություն է նաև նախատեսված Կոմ քաղաքում, մայիսի 22-ին և 23-ին Թեհրանում և Բիրջանում։

Հաղորդվում է, որ Ռայիսին կհուղարկավորվի Մաշհադ քաղաքի Իմամ Ռեզա սրբավայրում։

Իրանի ութերորդ նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտգործնախարար Աբդոլահիանը և ևս վեց հոգի զոհվեցին իրակի օրը Արևելյան Ադրբեջան նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Վարզաքան շրջանում ուղղաթիռի վթարի հետևանքով: Նրանք Ադրբեջանի հետ սահմանին համատեղ ամբարտակի նախագծի բացման արարողությունից հետո վերադառնում էին Թեհրան: Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG