Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ գործող նախագահը Ստրասբուրգում անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին


Միրզոյան-Բորջ հանդիպում Ստրասբուրգում, 17-ը մայիսի, 2024թ․
Միրզոյան-Բորջ հանդիպում Ստրասբուրգում, 17-ը մայիսի, 2024թ․

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի շրջանակներում, մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտգործննախարար Իեն Բորջի հետ:

Իեն Բորջը մայիսի 13-ին Երևանում էր, ապա այցելեց նաև Բաքու։

Հայկական կողմը նշում է, որ ի շարունակություն Երևան այցի ժամանակ կայացած քննարկումների՝ Միրզոյանն ու Բորքն անդրադարձել են ԵԱՀԿ օրակարգային հարցերի և տարածաշրջանային թեմաների՝ Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շեշտադրումով:

Երևանում նա հայտարարել էր, որ կաջակցեն Հայաստանին ու Ադրբեջանին՝ համապարփակ ու կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու հարցում։

Իսկ Բաքվում, ըստ ադրբեջանական կողմի՝ ԵԱՀԿ գործող նախագահը հայտարարել է․ - «ԵԱՀԿ-ն լսում է երկու կողմերին։ Մենք պետք է ընդունենք նոր իրողությունները: Հուսով ենք, որ շուտով կողմերի միջև համապարփակ և կայուն խաղաղության համաձայնագիր ձեռք կբերվի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG