Մատչելիության հղումներ

Իսրայելը հայտարարում է հոկտեմբերի 7-ին սպանված երեք իսրայելցի պատանդների դիեր հայտնաբերելու մասին


Իսրայելացի զինվորը Գազայի հատվածում, 8-ը հունվարի, 2024թ․
Իսրայելացի զինվորը Գազայի հատվածում, 8-ը հունվարի, 2024թ․

Իսրայելի բանակը հայտարարում է, որ Գազայում հայտնաբերել են հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի զինյալների հարձակման ժամանակ սպանված երեք իսրայելցի պատանդների մարմինները։

Որտեղ և ինչ պայմաններում են գտել երեք զոհերին, իսրայելական կողմը չի մանրամասնում։

ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի զինյալների հոկտեմբերի 7-ի արյունալի հարձակման հետևանքով մոտ 1200 իսրայելցի է սպանվել՝ հիմնականում խաղաղ բնակիչներ, առևանգվել է շուրջ 250 մարդ։

Արյունալի հարձակմանն ի պատասխան Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություն է սկսել «Համաս»-ի դեմ, որի հետևանքով հոկտեմբերի 7-ից մինչ օրս Գազայի հատվածում ավելի քան 35 հազար պաղեստինցի է սպանվել՝ մեծ մասը կանայք և երեխաներ։

Իսրայելը հայտարարում է, որ պատերազմը կդադարեցնի միայն զինյալների ամբողջական ոչնչացումից ևԳազայում պահվող 100 իսրայելցի գերիների վերադարձից հետո։

Մեծ թվով երկրներ անհամաչափ են համարում Իսրայելի պատասխան գործողությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG