Մատչելիության հղումներ

ԳՇ պետը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին


Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը մայիսի 16-ին հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հերթական փուլին։

Զորատեսակների հրամանատարները, ծառայությունների պետերը և զորավարժության պատասխանատուները ԶՈՒ գլխավոր շտաբի պետին զեկուցել են իրականացված մի շարք գործողությունների մասին, ներկայացրել են խաղարկվող սցենարները, ընդգծել զորատեսակների ներդաշնակման ու առաջադրանքների կատարման արդյունավետությունը:

Զորավարժության շրջանակում առանձնացվել են հարձակվող ու պաշտպանվող կողմեր, և ստորաբաժանումների հրամանատարները տեղում ընդունել են որոշումներ՝ անձնակազմի գործողությունները կազմակերպելու համար։

ՊՆ-ի հաղորդմամբ՝ Էդվարդ Ասրյանը համապատասխան ցուցումներ է տվել զորատեսակների հրամանատարներին՝ զորքերի կազմակերպված տեղաշարժի, համապատասխան շրջաններում բացազատման, դիրքավորման և անվտանգության կանոնները խստորեն պահպանելու վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG