Մատչելիության հղումներ

Զելենսկին ժամանել է Խարկով


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Խարկովում խորհրդակցություն է անցկացնում ԶՈՒ հրամանատարության հետ, 16-ը մայիսի, 2024թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Խարկովում խորհրդակցություն է անցկացնում ԶՈՒ հրամանատարության հետ, 16-ը մայիսի, 2024թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ժամանել է Խարկով՝ խորհրդակցություն անցկացնելով Զինված ուժերի հրամանատարության հետ։ Խորհրդակցությանը մասնակցել են Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին, ինչպես նաև Խարկովի մարզում գործող երկու բանակային խմբավորումների հրամանատարները։

«Այսօրվա դրությամբ իրադրությունը Խարկովի մարզում վերահսկելի է, և մեր զինծառայողները լուրջ կորուստներ են պատճառում թշնամուն», - խորհրդակցության ընթացքում հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Ռազմական գործողությունները լուսաբանող ուկրաինական մի շարք աղբյուրներ պնդում են, որ ռուսական ուժերի առաջխաղացումը Խարկովի մարզում շարունակվում է։ Deep State Տելեգրամ ալիքի տեղեկություններով՝ ռուսական ուժերին այսօր հաջողվել է գրավել Վոլչանսկի քաղաքային հիվանդանոցը՝ ամրապնդվելով 17 հազար բնակիչ ունեցող այս բնակավայրի արևմտյան թաղամասերում։

XS
SM
MD
LG