Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։ Այցի շրջանակում Վրաստանի վարչապետին կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը։
Անկարա ժամանած վրացական պատվիրակության կազմում են նաև կառավարության հինգ անդամներ՝ այդ թվում արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, ինչպես նաև Աջարիայի ինքնավար հանրապետության վարչապետը։
Վերջին անգամ Վրաստանի կառավարության ղեկավարը պաշտոնական այցով Թուրքիա մեկնել էր 2021 թվականին։