Մատչելիության հղումներ

Չեչնիայի խորհրդարանի նախագահը վաղաժամ հրաժարական է տվել


Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդով, արխիվ
Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդով, արխիվ

Չեչնիայի խորհրդարանի նախագահ Մագոմեդ Դաուդովը վաղաժամ հրաժարական է տվել։ Այս մասին նա հայտարարել է խորհրդարանի նիստում:

«Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի հետ հանդիպումից հետո ես որոշեցի հրաժարական տալ», - մասնավորապես ասել է Դաուդովը։

«Ազատության» հյուսիսկովկասյան ծառայությունը նշում է, որ այդ որոշման պատճառները դեռ անհայտ են:

Մագոմեդ Դաուդովը Չեչնիայի խորհրդարանը ղեկավարել է ինը տարի՝ 2015 թվականից։ Մինչ այդ աշխատել է Չեչնիայի նախագահի անվտանգության ծառայությունում, ապա տարբեր պաշտոններ է զբաղեցրել ուժային կառույցներում։

Դաուդովը համարվում է Ռամզան Կադիրովի մերձավորներից։ 2014 թվականից նա ընդգրկված է ԱՄՆ պատժամիջոցների ցուցակներում՝ մարդու իրավունքների ոտնահարման մեջ ներգրավված լինելու համար։ 2020 թվականին Դաուդովի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել նաև Մեծ Բրիտանիան՝ սեռական փոքրամասնությունների նկատմամբ ոտնձգությունների պատճառով:

Մագոմեդ Դաուդովի հրաժարականը տեղի է ունենում Կադիրովի առողջական վիճակի վատթարացման մասին խոսակցությունների ֆոնին։ "Кавказ.Реалии"-ի հետ զրույցում մի շարք քաղաքագետներ կարծիք են հայտնել , որ Չեչնիայի երկարամյա առաջնորդին կարող է փոխարինել հենց Դաուդովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG